Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր յոթ ամսվա աշխատավարձը կտրամադրի երկրում COVID-19 վարակի դեմ պայքարին: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես կտրամադրեմ իմ յոթ ամսվա աշխատավարձը»,- նշել է Թուրքիայի նախագահը ժողովրդին հղած ուղերձի ժամանակ:
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի ամսական աշխատավարձը 81.250 լիրա է (մոտ 12.500 դոլար):