Շիրակի մարզպետարանի և ֆրանսիական «Լե լաբողատուաղ սեղվիե» դեղագործական ընկերության համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետարանին հատկացվել են անհրաժեշտ նյութեր՝ բժշկական ձեռնոցներ, ձեռքերի և տարածքի ախտահանման միջոցներ: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
«Դրանք մարզպետարանը տրամադրել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին: Շնորհակալություն ենք հայտնում «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար»: