ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 26-30-ը մոնիթորինգ է իրականացրել երեք խոշոր տնտեսավարողների մոտ և հրապարակել վառելիքի մանրածախ գները:
Համաձայն ՏՄՊՊՀ տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գների նվազում՝ 20-40 դրամով: