Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և 91 կողմ ձայներով ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների փաթեթը:
Հիշեցնենք, որ նախագծով բաժնետիրական ընկերություններին հնարավորություն է տրվում ժողովներն անցկացնել առցանց ու որոշումներն ընդունել առցանց քվեարկությամբ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում, հիմնվելով առաջարկությունների վրա, կատարվել են մի շարք փոփոխություններ:
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև 2020 թ. հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով: Դրանք կարող են իրականացվել՝ անկախ կանոնադրության միջոցով նման հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքից: