Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման փաթեթներն իրապես խորությամբ չեն մտածվել, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ դուրս են մնացել դրանցից: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կառավարությունն աշխատում է ինքն իր հետ, քննարկումներին հրավիրվում են միայն «Իմ քայլի» պատգամավորները՝ իրենք իրենցով, այսինքն՝ իրենք ամեն ինչ գիտեն, մինչդեռ կարելի էր ավելի ներառական լինել, հրավիրել այլ խմբակցությունների պատգամավորների, լսել առաջարկները»,- նշեց Մարուքյանը: