Արցախի ընտրատեղամասերում այս պահին ընթանում են համապետական ընտրությունների քվեարկության արդյուքների ամփոփման նիստերը: Առանձին տեղամասերում դրանց ընթացքին հնարավոր է առցանց հետևել: Այս մասին ընտրությունների վերաբերյալ վերջին տվյալները ներկայացնելիս հայտարարեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների աղյուսակավորումը պետք է իրականացվի մինչև ապրիլի 1-ը՝ ժ.14:00-ն: Արդյունքները պարբերաբար կներկայացվեն ԿԸՀ, որն իրականացված աղյուսակավորման արդյունքներով, մինչև ապրիլի1-ի ժամը 20:00-ն, կամփոփի ընտրությունների նախնական արդյունքները: