Այսօր Ազգային Ժողովը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Այն ներկայանող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ «անձնական տվյալների հավաքագրումը կատարվում է բացառապես արտակարգ դրության շրջանակներում, ինչի ավարտից հետո կոչնչացվեն բոլոր անձնավորված տվյալները»: