Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննեի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի կայքը:
Արիաննե Կաոիլին մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած Lexus RX350 մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիայի փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, որտեղ էլ մարտի 30-ին նա մահացավ։