ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ դիտորդական խմբի ղեկավար Ալեն Սիմոնյանը նշում է, որ ի հեճուկս որոշ կանխատեսումների՝ Արցախի համապետական ընտրություններին մասնակցությունը բավական բարձր է: Սիմոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր տեղամասում ներկա էր առնվազն 15 ներկայացուցիչ:
«Ես կարող եմ ասել, որ կային ընտրատեղամասեր, որտեղ որոշ դիտորդներ շատ ավելի ակտիվ էին, քան պահանջում էր իրավիճակը, որը ես ողջունում եմ: Թո՛ղ հետևեն, թո՛ղ նկարեն, թո՛ղ արձանագրեն»,- նշում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: