Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիանալի պատրաստված է կորոնավիրուսի վարակի գագաթնակետին հասնելուն՝ հաղորդում է BBC-ն: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ամերիկյան 10 ընկերություններ սկսել են բժշկական սարքավորումների ու պարագաների արտադրությունը, և նույնիսկ կարող են արտահանել իրենց ապրանքը:
Թոքերն ախտահարելով՝ վարակն առաջացնում է շնչառական լուրջ խնդիրներ: Եվ թոքերի օդափոխման սարքերը հիվանդին օգնում են շնչել:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի դեպքերը գերազանցում են 164 հազարը: Ախտից մահացել է ավելի քան 3 հազար մարդ: Ապաքինվածների թիվը հասնում է 5500-ի: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ Նյու Յորքն ամենամեծ օջախն է ԱՄՆ-ում: Ամերիկյան մեգապոլիսում մահացել է 914 մարդ: