Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության շտապօգնության վարորդները վերջին օրերին տուն չեն գնում, բժշկական ապահովման վարչությունում հանգստի պայմաններ են ստեղծվել:
Մասնագիտական 4 խումբ բերված է պատրաստվածության բարձր աստիճանի: ԱԻՆ-ը սերտորեն գործակցում է առողջապահության նախարարության հետ: Մարտի 13-ից մինչ օրս բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել: Մեկուսացման վայրեր են տեղափոխվել կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփումներ ունեցած անձինք:
Այսօր՝ մարտի 31-ին, ԱԻՆ ավտոբուսներով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից իրենց բնակավայրեր են տեղափոխվել այն քաղաքացիները, որոնք մեկուսացման մեջ էին գտնվում: Նրանց թեստերի պատասխանները բացասական են, կորոնավիրուս չի հայտնաբերվել:
ԱԻՆ-ի մասնագետները շարունակում են հանձնարարականներն իրականացնել հավուր պատշաճի՝ գիտակցելով իրենց դերն ու կարևորելով քաղաքացիների անվտանգության հարցը: