Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Լուսավոր Հայաստան» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ են նախագծին: «Տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի այժմ: Առաջարկում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին չմասնակցել քվեարկությանը: Մենք չենք մասնակցելու»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: