ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումները շարունակում են մշտադիտարկումները մայրաքաղաքում և մարզերում:
ԱԱՏՄ արևմտյան տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այսօր ևս դիտարկում են անցկացրել արտակարգ դրության պայմաններում գործելու իրավունք ունեցող կազմակերպություններում, պարզելու, թե որքանով են կատարում Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցով սահմանված ցուցումները:
Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն, որն ամենօրյա ռեժիմով ներկայացվում է ԱԱՏՄ ղեկավարին՝ հետագա քայլեր ձեռնարկելու համար։