Սինգապուրի իշխանությունները չեղարկել են տեղի բնակչի անձնագիրը, որը խախտել է կարանտինի կանոնակարգերը, հայտնում է Straits Times պարբերականը:
53-ամյա Իլյա Վիկտոր Գոն մարտի 3-ին Սինգապուրից մեկնել է Ինդոնեզիա: Նա վերադարձել է մարտի 19-ին, և նրանից պահանջել են երկու շաբաթով պարտադիր մեկուսանալ՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս: Սակայն նույն օրը Գոն կրկին մեկնել է Ինդոնեզիա, վերադարձին դարձյալ անտեսել է կարանտինային պարտավորությունները: Իշխանությունը դիմել է կտրուկ քայլի. չեղյալ է հայտարարվել օրինախախտի անձնագիրը: Նա շարունակում է մնալ Սինգապուրի քաղաքացի, բայց չի կարող անցնել երկրի սահմանը առանց անձնագրի:
Չի բացառվում, որ օրինախախտ քաղաքացին տուգանվի 10 հազար դոլարով կամ ազատազրկվի մինչև վեց ամիս: