ՄՕԿ-ը որոշում է կայացրել օլիմպիական խաղերը հետաձգել մեկ տարի ժամկետով,- տեղեկացնում է BBC-ն:
Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի ղեկավարության նիստի ժամանակ: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կավարտվեն օգոստոսի 8-ին։
Ինչ վերաբերում է պարալիմպիկ խաղերին, ապա դրանք տեղի կունենան 2021 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։