Օդեսայի հայ համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանը կոչով դիմել է հայրենակիցներին: Նա նշել է, որ աշխարհն այսօր համախմբած պայքարում է COVID-19 համաճարակի դեմ:
Մեր համայնքում կան մարդիկ, որոնք աջակցության կարիք ունեն: Մենք նույնպես համախմբվել ենք և բավականին մեծ միջոցներ ենք հավաքել կարիքավորներին օգնելու համար,- նշել է հայ համայնքի ղեկավարը:
Ձեռք են բերվել պաշտպանիչ միջոցներր, դեղորայք, մթերային փաթեթներ:
Տարեցներին և կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար հավաքագրվել են կամավորներ: Համայնքի կիրակնօրյա դպրոցում կազմակերպվել է հեռավար ուսուցում:
Տիգրան Հարությունյանը Օդեսայի հայ համայնքի անդամներին կոչ է արել մնալ տանը և խստորեն պահպանել կարանտինի կանոնները: