Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ և գործարար, հայազգի Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է 1 միլիոն դոլար նվիրաբերել կորոնավիրուսից տուժած մայրերին ու երեխաներին:
«Այս դժվարին ժամանակներում մայրերին և երեխաներին աջակցելու համար ես հպարտորեն հայտարարում եմ, որ SKIMS-ը (ներքնազգեստի և հագուստի ապրանքանիշ) միլիոնավոր դոլարներ է նվիրում COVID-19-ից տուժած ընտանիքներին»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում: