Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկղոսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ Տավուշում վիրավորված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
«Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։