ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը Ֆեյսբուքի էջում արձագանքել է կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին:
«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Սմբատյանը: