Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ի առավոտյան՝ ժամը 08:00-ին: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ երկրի ամբողջ մասշտաբով կստեղծվեն շտաբներ, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:
Ըստ համընդհանուր կարանտինի՝
երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ.
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ.
արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից:
Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր: