Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը կկորցնի մոտ 215 միլիոն եվրո, եթե մրցաշրջանը ավարտվի հունիսի վերջին, հայտնում է football365.fr-ն՝ հղում անելով L'Equipe-ին:
ՊՍԺ-ն ֆինանսական կորուստներ կունենա նաև հեռուստատեսային իրավունքների և տոմսերի վաճառքի չեղարկման պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում ակումբի բյուջեն կազմում է 638 միլիոն եվրո: