Չինաստանի իշխանությունը հայտարարել է, որ ապաքինվել է երկրում կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը: Ի տարբերություն աշխարհի մյուս պետությունների՝ Չինաստանի ներսում նոր տեսակի վիրուսի տարածումը դադարել է, գրանցված դեպքերի մեծ մասը ներմուծված է: Այս մասին հայտնել է Չինաստանի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը: Պաշտոնյայի ներկայացրած տվյալով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է և այժմ 3 հազարից քիչ է, իսկ 693 հիվանդ ժամանել են արտերկրից:
Մի Ֆենը միաժամանակ նշել է, որ դարձյալ բարձր է ՉԺՀ-ում վիրուսի ակտիվ տարածման հավանականությունը: