ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ հեռավար ուսուցման մասին ընդհանուր առմամբ դրական արձագանքներ են ստանում: Նա ասաց, որ մոտ 24 հազար աշակերտի պարագայում խնդիր կա սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ կապված, սակայն փորձում են հընթացս լուծել հարցը:
Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ հեռավար ուսուցումը, որի մասին նախկինում խոսվում էր որպես հեռավոր համայնքներում կրթությունը կազմակերպելու միջոց, այժմ կուտակած այս փորձը կօգնի հետագայում այդ նպատակին հասնելու գործում:
Նախարարը նշեց նաև, որ բուհերը նույնպես մեծամասամբ անցել են հեռավար ուսուցման համակարգի և շատ արդյունավետ են իրականացնում հեռավար կրթությունը:
«Որոշ ռեկտորների հետ շփումը և հավաքած տվյալները թույլ են տալիս ասել, որ ուսանողների մասնակցությունը շատ ավելի մեծ է եղել մագիստրոսական ծրագրերի ժամանակ, քան առկա ուսուցման ժամանակ»,- նշեց Արայիկ Հարությունյանը: