Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի չեզոքացման յոթերորդ միջոցառումը, ըստ որի՝ գործադիրն աջակցություն կցուցաբերի հղի կանանց, որոնք մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում, և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից և չի անցել այլ աշխատանքի տվյալ ժամանակահատվածում: Աշխատանքի և սոցապ հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Կառավարությունն այդ շահառուներին կհատկացնի միանվագ 100 հազար դրամ: