Խորհրդարանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:
Մարուքյանի խոսքով՝ 400-ից ավելի վարակված ունենալու պարագայում այս նախագիծն արդեն ուշացած է:
«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ դա ունի զրոյական ազդեցություն համաճարակի տարածման հետ կապված»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: