Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ դուրս են եկել և վերադառնում են ծառայության։
Հիշեցնենք, որ հինգ զինծառայող է վարակվել կորոնավիրուսով, նրանց առողջական վիճակը գնահատվում է լավ, ոչ մեկը չունի թոքաբորբ, նրանցից չորսն անգամ որևէ ախտանիշ չունեն, միայն մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում զեկուցել էր, որ նախորդ օրը, ընդհանուր առմամբ, 250 մարդ է մեկուսացումից դուրս եկել: