Այսօր «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն աջակիցներին, որոնք գիտակցում են, որ «մանկական քաղցկեղը չի սպասում»:
«Մանկական քաղցկեղը չի կարող սպասել: Շնորհակալություն բոլոր աջակիցներին, ովքեր այս դժվար օրերին շարունակում են օգնել մեզ քաղցկեղի դեմ պայքարում և կյանքեր փրկելում»,- գրել է Հակոբյանը։