ՏՄՊՊՀ նախագահի խոսնակ Անի Սմբատյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ աշխարհի 165 երկրում բենզինի գների վերաբերյալ վիճակագրական տվայլների համաձայն՝ Հայաստանում ներկայումս 1 լիտր 95 օկտանային թվով (պրեմիում) բենզինը վաճառվում է շուրջ 0.71 դոլարով (350 դրամ):
«Այս ցուցանիշով մեր երկիրը համաշխարհային շուկայում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը և 11 հորիզոնականով առաջ է հարևան Վրաստանից, որտեղ բենզինի 1 լիտրի գինը կազմում է 0.76 դոլար: Ռուսաստանում այն 0.58 դոլար է»,- գրել է Սմբատյանը: