ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, ՊՆ-ում մարտի 17-ից դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
Հայտարարության մեջ ասված է.
«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկությունները ուղարկել էլեկտրոնային տարբերակով էլփոստի հետևյալ հասցեներին.
[email protected]
[email protected]
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով»: