Կորոնավիրուսի համավարակի պատճառով մոլորակի բնակչության մեկ երրորդից ավելին մեկուսացել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ COVID-19-ը տարածվել է աշխարհի 202 երկրում:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, երկրորդում՝ Իտալիան, երրորդում՝ Չինաստանը, որին հաջորդում են Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը:
Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել, հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: Երկրի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսն ապաքինվել է: