Երեք նոր հաստատված միջոցառում՝ մինչև ապրիլի 9-ը վերջնաժամկետով: Լրամշակված միջոցառումների որոշումները հրապարակելուց հետո Կառավարությունը կունենա ութ հաստատված միջոցառում, չորսը՝ սոցիալական բնույթի, մյուս չորսը՝ ուղղված տնտեսությանը օժանդակելուն: Ցանկացած տնտեսվարող, որն ունի վարկային և հարկային բարվոք պատմություն, հնարավորություն ունի օգտվելու առաջարկվող միջոցներից: