Նավթի համաշխարհային սպառումը կնվազի օրական 26 միլիոն բարելով կամ այս շաբաթ 25 տոկոսով, քանի որ կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված գործողությունները ազդում են համաշխարհային ՀՆԱ-ի 92 տոկոսի վրա, հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Goldman Sachs-ի հրապարակած վերլուծությունը:
Բանկի վերլուծաբաններ Ջեֆ Քարրին և Դամյեն Կուրվալինը նշում են, որ նավթի պահանջարկը նվազում է ավելի արագ, քան կանխատեսվում էր, և առավել խոցելի է արտահանումն ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Կանադայում:
Զեկույցում նշվում է, որ աշխարհում նավթային ընկերությունները հայտարարել են հորերի ժամանակավոր փակման մասին, որտեղից նավթի արտահանումը կազմում է օրական առնվազն 900 հազար բարել: