Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված թիվը ժամը 11-ի դրությամբ 482 է: Կորոնավիրուսի տնտեսական ու սոցիալական հետևանքները նվազեցնելու նպատակով կառավարությունն այսօր հաստատել է հակաճգնաժամային ևս 3 ծրագիր: Այս պահին գործող աջակցության փաթեթներն արդեն 8-ն են՝ գյուղոլորտի և բիզնեսի վարկավորումից մինչև խոցելի խմբերի միանվագ նպաստ ու աշխատավարձի փոխհատուցում: