Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կառավարության արտահերթ նիստ, որում կընդունվի հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Կառավարության ընդունած միջոցառումների թիվը կհասնի 8-ի: Դրանցից 4-ը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, 4-ը՝ սոցիալական: