Արցախի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, շրջայցեր են իրականացրել Ստեփանակերտի՝ սննդամթերքի իրացմամբ զբաղվող մի շարք պարենային խանութներում:
Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: