Խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ մեկնող ՀՀ ազգային ժողովի պատգամավորները Ռապիդ թեստեր են հանձնել, և նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
«Արցախի ընտրությունների հետ կապված՝ Ազգային ժողովն այնտեղ պետք է դիտորդական առաքելություն իրականացներ, պատվիրակություն պետք է ուղարկեր։ Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները։ Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական են եղել, մեր երկու գործընկերը կրկնակի թեստավորում են անցել PCR թեստով: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ առողջապահության նախարարը գիշերը ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստերի արդյունքները եղել են բացասական, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, կասկածն էլ հերքվել է»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։