Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակն, վերջին տվյալների համաձայն, տարածվել է 202 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 723 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 151 հազար 798 մարդ, մահացածների թիվն անցնում է 33 հազարը, հիվանդների 5 տոկոսի վիճակը ծանր է:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 142 հազար 637 հաստատված դեպքով: Մահացածների թիվը կազմում է 2 հազար 485: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ կա հաստատված 97 հազար 689-դեպք: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 10 հազար 779 մարդ:
Վարակվածների թվով երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ հիվանդ է 81 հազար 470 մարդ: Ի դեպ, Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման դադարի մասին:
Չինաստանին հետևում է Իսպանիան, որտեղ վարակակիրների ընդհանուր թիվը 80 հազար 110 է: Այստեղ բարձր է նաև մահացության ցուցանիշը՝ 6 հազար 803 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Իսպանիային հաջորդում է Գերմանիան: Այստեղ վարակվել է 62 հազար 435-ը: Ի տարբերություն Իտալիայի և Իսպանիայի՝ Գերմանիայում ցածր է մահացության ցուցանիշը՝ 541 մարդ:
Վիրուսից վարակվածության նկատելի աճ է գրանցվել Ֆրանսիայում՝ վարակի հաստատված 40 հազար 174 դեպք: Մահացել է 2 հազար 606 մարդ: Հաջորդը Իրանն է՝ 38 հազար 309 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 640: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 19 հազար 522 է, Շվեյցարիայում՝ 14 հազար 829:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 97 դեպք կա, երկու հիվանդի վիճակը ծայրահեց ծանր է, Ադրբեջանում կա 190 դեպք, Ռուսաստանում` 1534, Թուրքիայում 9 հազար 217: