Հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես է կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի, և դստեր՝ Օլիմպիայի հետ ժամանակն անցկացնում կորոնավիրուսային համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի օրերին:
Օհանյանը ցույց է տվել, թե ընտանիքն ինչ սնունդ է նախընտրում, և ճաշատեսակների շարքում հայկական տոլման է, որը նա խորհուրդ է տալիս նաև իր բաժանորդներին:
Ալեքսիս Օհանյանը, միաժամանակ, հորդորում է հետևել անվտանգության միջոցառումներին և մնալ տանը:
Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ ամերիկյան հեռուստատեսային վառ անհատականություն և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ի հետևորդներին խորհուրդ է տվել փորձել «հայկական պիցցա» լահմաջոն: