Ադրբեջանական զինուժն այսօր՝ ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:
Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա: Երեխային այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի բուժկենտրոնում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Լուրեր»-ին ասել է, որ պաշտպանության նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ: