ԱՀ ԿԸՀ նախագահն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը: Այս մասին ասվում է Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում:
«Մարտի 30-ին ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ մարտի 31-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանականների պատվիրակությանը:
Քննարկվել են սպասվող ընտրությունների կազմակերպական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է մարտի 31-ին կայանալիք ընտրությունների դերը՝ որպես Արցախում պետականաշինության գործընթացն ամրապնդող հերթական քայլ»: