Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:
118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել:
Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք:
Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում:
Բազմաթիվ խորհուրդներից բացի՝ քաղաքացիներին հորդորվում է հետևել միայն պաշտոնական լրահոսին, տնից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: