ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի hամաձայն՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկումը» հանձնաժողովի նիստի միակ հարցն է:
Հարցը կզեկուցի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Կենտրոնական բանկի գործող նախագահն է Արթուր Ջավադյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ամռանը: