Կառավարության այսօրվա որոշմամբ ռեստորանների, հանրային սննդի այլ օբյեկտների, հյուրանոցների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, տուրիստական ընկերությունների աշխատակիցները կստանան 68000֊136000 դրամ միանվագ փոխհատուցում՝ կախված աշխատավարձի չափից։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակից Օֆելյա Սիմոնյանը:
«Եթե նշված ոլորտներում գործող ձեռնարկության աշխատակից եք, կարդացեք կարգը և դիմեք, ստացեք ձեզ հասանելիք փոխհատուցումը»,- ասված է հայտարարության մեջ: