Նախորդ տարվա համեմատ առաջին եռամսյակում Հայաստան այցելել է 175 հազարով քիչ զբոսաշրջիկ՝ նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
«Երկրորդ եռամսյակի պատկերը կարող է ավելի վատ լինել, քանի որ թռիչքուղիները փակ են, թռիչքները դադարեցված են, հետևաբար զբոսաշրջային այցելություններ գրեթե չեն լինելու: Դա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որ երկիրն ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- նշեց Սաֆարյանն ու նշեց, որ կորուստները գումարային արժեքով դեռ հաշվարկված չեն: