ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։
«Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:
Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից:
Ցավակցում եմ բոլորիս»: