2019 թ․ հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը բացառիկ հարցազրույց էր տվել «Լուրերին»։ Դևեջյանը պատմել էր, որ առաջին անգամ Հայաստան է այցելել երկրի անկախության հռչակման հաջորդ օրը։ Ֆրանսահայ գործչի խոսքով՝ Ֆրանսիայում հայերը մեծ ազդեցություն ունեն։
«Ավելի քան 500․000 հայ է ապրում Ֆրանսիայում, նրանք շատ լավ ներգրավված են Ֆրանսիայի հասարակության մեջ և մեծ դեր ունեն»։
Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:
Ֆրանսահայ ականավոր գործչի մահվան լուրը հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Le Figaro պարբերականը գրում է, որ մարտի 26-ին Թվիթերի միկրոբլոգում Դևեջյանն ինքն էր հայտնել, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Պատրիկ Դևեջյանը Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահն էր, 2004 թ․ եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։