Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում 55 տարեկան կին և 73 տարեկան տղամարդ են մահացել: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չհաջողվեց...
Ցավակցում եմ նրանց հարազատներին»,- գրել է նախարարը: