Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» պոտեիկ-վավերագրական ֆիլմն արդեն հետարտադրական փուլում է։ Ռեժիսորն այն նկարել է գրեթե 10 տարի՝ աշխարհի գրեթե 15-ից ավելի երկրներում։ Հիմա հետադարձ հայացքով փաստում է՝ երևակայել անգամ չէր կարող, որ իր տեսախցիկը կարձանագրի մարդ-բնություն փոխհարաբերությունների նման բարդ մետամորֆոզները։