Մարտի 29-ի առավոտյան տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 424 է, բուժվել է 30 անձ, փաստացի բուժվողներ՝ 391, բացասական թեստերը՝ 2054, գրանցվել է 3 մահ: Մահացածներն ունեցել են զուգորդվող այլ հիվանդություններ։
Առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել ձեզ սպասարկող բժշկին, չզբաղվել ինքնաբուժմամբ և դեղերը կիրառել բժշկի ցուցումով: