Թուրքիայում տնտեսական ապահովության ինդեքսը 2020-ի մարտին նախորդ ամսվա համեմատ նվազել է 5,9 տոկոսով՝ կազմելով 91,8 նիշ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUIK), տվյալներով՝ երկրի տնտեսական ապահովության ինդեքսի վրա, մարտից սկսած, իր ազդեցությունն է թողնելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակը։
Ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում այս ինդեքսի ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2018թ․ հոկտեմբերին (67,5), որից հետո աստիճանաբար սկսել է աճել։
Մասնագետները կանխատեսում են, որ երկրում տնտեսական ապահովության ինդեքսը կսկսի առավել նվազել ապրիլի 2-րդ կեսից։
Նշվում է, որ հիշյալ ինդեքսի՝ 100 նիշից ցածր լինելու դեպքում երկրում տնտեսական իրադրությունը գնահատվում է բացասական։